Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՕՖ-ի Շարունակական բժշկական կրթության ծրագիր

ՀՕՖ-ի Շարունակական բժշկական կրթության ծրագիր

Շարունակական բժշկական կրթություն ծրագիրը (ՇԲԿ) նպաստում է Հայաստանի մարզերում աշխատող բժիշկների / ներառյալ Արցախից բռնի տեղահանված բժիշկները/ շարունակական մասնագիտական զարգացմանը՝ օգնելով նրանց ձեռք բերել նոր հմտություններ, ծանոթանալ նոր մոտեցումներին և ներգրավվել  առողջապահական ծառայություններ մատուցող մասնագետների ավելի լայն շրջանակներում։


 Գործնական պարապմունքների ընթացքում համայնքային բժիշկները ծանոթանում են նոր մեթոդներին, ձեռք բերում նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնք տուն վերադառնալուն պես կարող են կիրառել իրենց առօրյա պրակտիկայում։ ՇԲԿ-ն նաև հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ներգրավվել առողջապահության մասնագետների ցանցում և շարունակել համագործակցությունը Երևանում աշխատող առաջատար մասնագետների հետ։


ՇԲԿ ծրագրի շրջանակներում մասնակիցները օգտվում են ՀՀ ԱՆ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի առցանց և առկա ռեսուրսներից, ինչպես նաև համակարգչային ծրագրերի օգտագործման դասընթացներից։    


Դիմել ծրագրին՝ http://www.farcme.info/

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ